Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Ռուսաստանը պատրաստվում է Լուսին ուղարկել տիեզերական երեք սարք

Ռուսաստանը պատրաստվում է Լուսին ուղարկել տիեզերական երեք սարք
27.01.2014 | 18:27

Տիեզերական մեքենաներին կուղեկցեն հեռազննող ապարտը և նրա տեղափոխման աշխատանքն իրականցնող այլ սարքեր, որոնք կծառայեն հերթափոխով: Այս մասին օրերս հայտնել է տիեզերական հետազոտություններ իրականցնող ինստիտուտի տնօրեն Լեո Գրենը:
«Մեր լուսնային ծրագրի առաջին փուլն արդեն գործարկվում է: Ֆինանսավորվում են առաջին երեք տիեզերանավերի ստեղծման աշխատանքները` «Լուսին-25», «Լուսին-26», «Լուսին-27»,-ասել է ակադեմիկոսը` նշելով, որ «Լուսին-25»-ը բաց կթողնվի 2016 թվականին, «Լուսին-26»-ը` 2018-ին, իսկ «Լուսին 27»,-ը` 2019 թ.: Նրա խոսքով, «Լուսին 25»-ն ու «Լուսին 27»-ը պետք է «նստեն» մոլորակի մակերեսին և անցկացնեն մի շարք ուսումնասիրություններ: Նախատեսվում է, որ «Լուսին-26»-ը կուղարկվի ուղեծիր Երկրի բնական արբանյակի միջոցով, որտեղից տիեզերական ապարատը կանցկացնի հեռազննող և տեղափոխման գործառույթներ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2754

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ